Դու անհոգ նայեցիր իմ վրա
ՈՒ անցար քո խաղով կանացի,
Ես քեզնից դառնացած հեռացա ,
Ես քեզնից հեռացա ու լացի...
![]()
Իմ հոգին ծովերում անծանոթ
Մենավոր ու մոլոր մի նավակ
Մատնեցի փոթորկին աղմկոտ
Հուսաբեկ, թողած ղեկ ու թիակ...
![]()
Ինձ հեռվից լույս փարոս չի կանչում,
Չի ժպտում ինձ խաղաղ հանգրվան.
Միայն հողմն է տխուր շարաչում,
Անթափանց մեգ-մշուշ է միայն...