ԱՆԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ

Մենք բաժանված ենք.Օրերի փոշին
Դեռ չի աղտոտել քո դեմքը գունատ:
Բայց ես օտար եմ արդեն այն հուշին,
Ուր վեհ էր երազն, ու բախտը ժլատ:

Սարն աչերով եմ նայում ես հեռվում
Մեռած օրերիս ցնորքին հիմա.-
Ուրիշից լսած մի երգ ետևվում,
Ու թեև քաղցր է,բայց իմը չէ նա:

Մենք մնաս բարով չասինք իրարու,-
“Ի՞նչ կարիք իզուր տանջել ու տանջվել”.
Մեզ կյանքը նետեց միմյանցից հեռու,
Եվ մենք չուզեցինք մեկմեկու կանչել:

Տարիներ անցան,եվ հին օրերիս
Նայում եմ ահա անտարբեր սրտով,
Եվ,որպես գերին հլու իր բեռին,
Տանում եմ կյանքիս օրերն անվրդով:

Էլ ոչ մի կանչի ես ձայն չեմ տալիս,
Ու եթե հանկարծ խոսքերդ հնչեն,
Եթե տեսնեմ քեզ վերադառնալիս,-
Ես ինչպե՞ս կանչեմ.-ես այն չեմ,այն չեմ...