Է՛յ դու, ջահել, հպարտ հասակ, Թռար ոսկի աստղի պես. Քեզ հետ տարար երգեր ու սեր, Տարար գարունն իմ սրտես: Քար կը սեղմեմ սրտիս հիմա, Կելնեմ սարերը լալու,- Ա՛խ, լաց` ինչքա՜ն, ինչքա՜ն կուզես. Անցածն էլ ետ չի գալու...