Աղջի անաստված,
նըստիր վրանում,
Ի՞նչ ես դուրս գալիս
խելքամաղ անում, (2)
Աշուղ ես շինել,
չեմ հագստանում:
Խաղեր կապելով,
Չոլեր չափելով,
Ոչխարըս անտեր,
Ընկել եմ հանդեր: (2)
Աման, էրեցիր սիրտըս քո սիրով,
Ոտըս կապեցիր թել-թել մազերով,
Էլ չեմ դիմանա, կըփախցնեմ զոռով:
Ա'յ սարի աղջիկ,
Ա'յ սիրուն աղջիկ,
Ա'յ դու կարմրաթուշ,
Թուխամազ Անուշ: (2)
Քու հերն ու մերը թե որ ինձ չըտան`
Արին կըթափեմ ես գետի նման,
Սարերը կընկնեմ, կորչեմ անգյուման:
Ա'յ սև աչքերով,
Այ ծով աչքերով,
ՈՒնքերըդ կամար,
Աղջիկ քեզ համար... (2)