Դու կարծում ես այդ անձրևն է արտասվում պատուհանից,
Այդ ափսոսանքի խոսքերն են գլորվում հատիկ-հատիկ,
Գլորվում են ու հոսում են ապակուց թափվում են ցած,
Այս խոսքերը,որ լսվում են իմ երգի մեջ ուշացած:
Ու եկեք խոստովանենք այդ ափսոսանքը ուշացած
Սերը քո մի հանելուկ է ու գաղտնիք էր չբացված,
Դա գուցե աշնան կատակն էր,տերևներն էին մեղմահար,
Ծառուղում լուռ արտասվում էր մի աղջիկ մենակ կանգնած:
![]()
Մեր սիրո աշունը էլ երբեք չի կրկնվի
Եվ անցյալն ամեն անգամ աշնան հետ կայցելի
Ու պատուհանից լուռ կարտասվի,
Ու պատուհանից լուռ կարտասվի(2)
![]()
Ես հիմա նոր հասկանում եմ անցածը ետ չես բերի,
Այս ամենը հատուցումն է գործած իմ մեղքերի,
Այն աղջիկը և աշունը բախտն էր իմ,որ կորցրի,
Դա ջահել իմ խենթությունն էր,որ երբեք ինձ չեմ ների:
Ես գիտեմ երջանկությունը մեկ անգամ է այցելում,
Իսկ հետո,երբ հեռանում է,այցետոմսն է իր թողնում
Ու հետո ամբողջ կյանքում մեր,մենք նրան ենք որոնում
Այն հասցեն,որ նա թողնում է,կյանքում ոչ ոք չի գտնում:
![]()
Մեր սիրո աշունը էլ երբեք չի կրկնվի
Եվ անցյալն ամեն անգամ աշնան հետ կայցելի
Ու պատուհանից լուռ կարտասվի,
Ու պատուհանից լուռ կարտասվի(2)