Մեր Հայրենիք , ազատ անկախ,
Որ ապրել ես դարե դար
Իր որդիքը արդ կանչում է
Ազատ, անկախ Հայաստան:
Ահա եղբայր քեզ մի դրոշ,
Զոր իմ ձեռքով գործեցի
Գիշերները ես քուն չեղայ,
Արտասուքով լվացի:
Նայիր նրան երեք գույնով,
Նվիրական մեկ նշան,
Թող փողփողի թշնամու դեմ,
Թող միշտ պայծայ Հայաստան:
Ամենայն տեղ մահը մի է
Մարդ մի անգամ պիտ մեռնի,
Բայց երանի` որ իր ազգի
Ազատության կզոհվի: