Վա՛յ, կաքավիկ, Սև կաքավիկ, Չալիկ-մալիկ, Սիրուն հավիկ: Վա՛յ քո ճուտին, Էն խորոտին, Վա՜յ սըգավոր Իր մոր սըրտին: Էլ չես կարդում Հանդ ու արտում, Մեր սարերից Կերթաս տըրտում: Վա՛յ կաքավիկ, Սև կաքավիկ, Վա՛յ իմ կորած Սիրուն հավիկ: