ՔԵԼԵ,ՍԱԹՈ

Քելե', Սաթո, քելե',
Նազ է քու քելքը,
Շատ սիրուն ես, յար ջան,
Տարար իմ խելքը:

Քելե', Սաթո, քելե',
Ի՞նչ նազ ես անում,
Օսկեթել մազերով
Փարվազ ես անում

Սաթոն սարեն կուգա,
Շալկինը ժախ է,
Օսկեթել մազերը
Թիկունքեն կախ է:

Քելե', Սաթո, քելե'...

Սաթոն էկավ, կայնավ
Մեր սարի դոշը,
Մեղրել էր կարագը,
Փաթթել էր լոշը:

Քելե',Սաթո, քելե'...

Քելե, Սաթո, քելե,
Խռով մի մնա,
Աշխարհը մեռնել կա,
Մեզ էլ չի մնա:

Քելե', Սաթո, քելե'...