Կույր ու գուլ մարդիկ,առանց երազի,առանց լսելու հեքիաթն այս վսեմ,
Իրար կոկորդից պատառ եք հանում և դարձնում աշխարհն՝ ահավոր ջեհնեմ:
“Աբու-Լալա Մահարի” պոեմը քնարական է, գրված ռոմանտիզմի մեթոդով: Պոեմում հեղինակը հերոսի բերանով հայտնում է իր խոհերը մարդու և աշխարհի մասին: Իբրև խոսափող՝ Իսահակյանը ընտրել է 10-11-րդ դարերի բանաստեղծ, ազգությամբ արաբ, Աբու - Լալա Ալ Մահարուն: Որոշ գրականագետներ գտնում են, որ “Աբու-Լալա Մաահարի” պոեմը մարդատյացության արգասիք է, սակայն Իսահակյանը այնքան մարդասեր է եղել, որ ցանկացել է մարդուն զերծ տեսնել այն բոլոր արատներից, որոնց մասին խոսվում է “Աբու-Լալա Մահարի” պոեմում:
“Աբու-Լալա Մահարի” պոեմը ունի արևելյան կոլորիտ, որն արտահայտվում է նաև կառուցվածքում: Պոեմը բաղկացած է սուրահներից:
Պոեմը կազմված է տաղաչափության հատուկ օրենքներով՝ երկուական տողերով՝ յուրաքանչյուրը՝ քսանական վանկ:
Աբու-Լալան ատում է մարդկանց, ատում է նրանց կեղծավորությունը ու ստորությունը, ագահությունն ու ժլատությունը:Նա չի ընդունում կեղծ ընկերներին, որոնց կարող ես գնել դրամով:Աբու-Լալան ավելի նախընտրում է օձ-կարիճների ընկերությունը, քան այդ կեղծ ընկերների:Նա ամենից շատ մարդու մեջ ատեց կեղծիքը հոգու: Նա գտնում է, որ ավելի լավ է գազանների հետ ճաշի նստել և ողջունել բորենիներին, քաքն թե իր կեղծ ու ժպտադեմ ընկերնրներին տեսնել:
Խփեմ վրանըս, օձ-կարիճների բըների գլխին վրանըս խփեմ,
Այնտեղ բյուր անգամ ես ապահով եմ, քան թե մարդկանց մոտ, կեղծ ու ժպտադեմ:
Աբու-Լալան համեմատում է կնոջ սերը շղթայի ու կապանքի, պատրանքի և կեղծիքի հետ:Նրա կարծիքով կինը սարդ է՝ խորամանկ և խաբող, հավերժ նենգամիտ, նրա բերանով, ասես, սատանան է խոսում: Ավելի լավ է խարխուլ մակույկով հանձնվել ծովին, քան թե հավատալ կնոջ խոստումին: Աբու-Լալան սրիկա է համարում բոլոր հայրերին, որոնք “գոյության են կոչում թշվառ հյուլեին և գլխին վառում գեհենն այս կյանքի”:Եվ տարօրինակ չէ, որ Աբու-Լալայի գերեզմանին գրված է. “Իմ հայրը իմ դեմ մեղանչեց, սակայն ՝ չմեղանչեցի ես ոչ ոքի դեմ”:
Եվ կինն ի՞նչ է որ… խորամանկ, խաբող, առնախանձ մի սարդ, հավերժ նենգամիտ,
Որ հացդ է սիրում, համբույրի մեջ սուտ և քո գրկի մեջ գրկում ուրիշին:
Աբու-Լալան դատապարտում է առեղծվածային կյանքը, որը կարծես թե հեքիաթ լինի, որի ոչ սկիզբը կարելի է տեսնել, ոչ էլ՝վերջը:Նա փորձում է հասկանալ, թե ով է հյուսել այդ հեքիաթը և ով է այն անվերջ պատմում ամեն նորածնի ու վերջացնում նրա կյանքի հետ մեկտեղ:“Կյանքը երազ է,աշխարհը՝ հեքիաթ, ազգեր, սերունդներ-անցնող քարավան”:Օրենքները խարազաններ են, որոնք թունավորում են ողջ բնությունը,զրկում են մարդուն ապրելու հնարավորությունից: Բանաստեղծը ըղձում է, որ աստղերը խոսեն իր հետ և ոչ մարդիկ:
Եղկելի մարդիկ, փոշի կըդառնան ձեր վատ սրտերը, ձեր գործերը չար,
Եվ ժամանակի ձեռքը անտարբեր կըսրբե-կավլե պիղծ հետքերը ձեր:
Պոետը ատում է մարդկանց դաժանությունը:Նա չի ուզում վերադառնալ ժանտ քաղաքները և արյան ոստանները:Աբու-Լալան ցանկանում է, որ իր տան վրայով հողմերը արշավեն և քանդեն այն ու նրա փոշին փռեն աշխարհով մեկ:Նա ավելի շատ սիրում է իր մենակությունը, քան կնոջը, սիրոմ է առավել իր քարավանը, քան իր վաղեմի ընկերներին:
Բարեկամն ի՞նչ է- լավիդ նախանձող, քայլիդ խուզարկու, բամբասող, ագահ.
Ծանոթ շները չեն հաչում վրադ, ծանոթ մարդիկ են հաչում քո վրա:
Աբու-Լալան նողկում է մարդկային պատվից և փառքից,մարդկային ամբոխից և համայնքից: Նրա կարծիքով՝ փառքը ոչինչ է.“Այսօր քեզ մարդիկ եղջյուրներից վեր կբարձրացնեն, վաղը նույն մարդիկ սմբակների տակ ճզմլելու համար քեզ վար կընետեն” :Պոետի կարծիքով՝ պատիվը և մարդկանց հարգանքը կարելի է գնել ոսկով, և կամ վախ ներշնչելով:Նրա կարծիքով ամբոխը ամենամեծ հիմարն է: Նա ատում է նաև հայրենիքը՝ “պերճ արոտավայրը հարուստների ցոփ”: Օրենքը ուժեղների սուրն է՝“անզորի գլխին կախված հավիտյան, խեղճին խողխողող, հզորին պաշտպան”, և ամեն տեղ հասնում ու ճզմում է մարդկանց ու “իրավունքի դաժան անունով բյուր կառափներից բուրգեր է կերտում”:Իսկ իշխանությունը այդ բոլորի միավորումն է:
Յոթն անգամ ահա ատում եմ, ատում իշխանությունը - սերունդներ լափող,
Անհագ վաշխառու, անկուշտ ձրիակեր, պատերազմների հավերժ հերյուրող:
Պոետը ատում է նաև մարդկանց՝ “դիմակված դևեր”,որոնք ժանիքներ ունեն, “անտես ճիրաններ”:Մի բուռ լավերին տանջում են բոլոր վատ մարդիկ,մարդիկ, որոնք աղքատության մեջ քծնող են, թշվառության մեջ՝ վախկոտ, դավաճան, հարստության մեջ՝ լկտի, չարախինդ:Նա գտնում է, որ պետք է ուղտերի ներբանների տակ ճզմի օրենք և իրավունք:
Տարեք, տարփողեք խոսքս հրեղեն, որ ծովերից ծով աշխարհներ լսեն,
Թե ավելի վատ, ավելի զազիր, քան մարդը դաժան - այդ մարդն է նորեն:
Աբու-Լալան երգում է ազատությունը և ցանկանում է, որ անապատը ծածկի ողջ աշխարհը,բոլոր ազգերին ու գահակալի “վիշապ հողմը” և ազատությունը:Նա տենչում է ազատ արևը, նրան է կոչում մայր, նա է միակ բարին ու սուրբը, և ինքը ըղձում է միանալ նրան:Արևը ամենահզորն է,նա հզոր է անգամ Աստծուց:
Դու միակ բարի, դու միակ իմ սեր, դու միայն սուրբ,սուրբ, մայրական դու գիրկ,
Դու հավետ գթոտ, մահը խորտակող, դու գերահրաշ, միակ գեղեցիկ:
Տրամադրել է՝ http://www.armref.narod.ru/