Աստղերն
են ժպտում
լուսեղեն նազով,
Խաղաղ դաշտերը
մութն է համբուրում.
— Ես կախարդված
եմ միշտ նույն
երազով,
Միշտ նույն
ցնորքն է իմ
սիրտը այրում։
Մոտեցած երկնից
աստղերը պայծառ
Ժպտում են
խաղաղ քո աչքերի
պես.—
— Իմ լքված սրտի
կարոտը անծայր
Ամեն ինչի
մեջ որոնում
է քեզ...
1905