Դու անհոգ
նայեցիր իմ
վրա
Ու անցար քո
խաղով կանացի.
Ես քեզնից
դաոնացած հեռացա,
Ես քեզնից
հեռացա ու
լացի...
Ւմ հոգին ծովերում
անծանոթ —
Մենավոր ու
մոլոր մի նավակ,
Մատնեցի փոթորկին
աղմկոտ,
Հուսաբեկ,
թողած ղեկ
ու թիակ...
Ինձ հեռվից
լույս փարոս
չի կանչում,
Չի ժպտում
ինձ խաղաղ
հանգրվան.
Միայն հողմն
է տխուր շառաչում,
Անթափանց մեգ-մշուշ
է միայն...
1905