Սիրտըս
ցավում է անցած
գնացած
Օրերիս համար.
— Մեկը շշուկով
պատմում է
կամաց
Մեկը իմ հոգին
տանջում է
համառ։
Այդ հուշերի
մեջ կա մի քաղցր
ցավ.
Մի թովիչ երազ.
— Մեկը իմ սիրտը
փշրելով անցավ
Ու հեգնությունով
նայում է վրաս։
Սակայն չեմ
կարուղ ես
նրան ատել
—
Սիրում եմ
նրան.
— Ւմ կյանքը
մի նուրբ մշուշ
է պատել,
Գուրգուրում
է ինձ մի լույս
֊հանգրվան...
Մեկը իմ սիրտը
փշրելով անցավ.
0՜, քաղցր արբանք։
— Օըհնըված
եք դուք, սեր,
ցընորք ու
ցավ,
Օրհնըված եք
դուք, երկիր,
երգ ու կյանք...
1905—1906