Կախարդական
մի շղթա կա
երկնքում՝
Աներևույթ,
որպես ցավը
խոր հոգու.
Իջնում է նա
հուշիկ, որպես
իրիկուն,
Օղակելով լույս
աստղերը մեկ֊մեկու։
Մեղմ գիշերի
գեղագանգուր
երազում՝
Այն աստղերը,
որպես մոմեր
սրբազան,
Առկայծում
են կարոտագին,
երազուն՝
Հավերժաբար
իրար կապված
և բաժան։
Ես ու դու էլ
շղթայված ենք
իրարու.
Կարոտավառ
երազում ենք
միշտ իրար,
Միշտ իրար
հետ, բայց միշտ
բաժան և հեռու,
Աստղերի պես
և՛ հարազատ,
և՛ օտար...
1906