Նորից կրթողնեմ
քաղաքն աղմկոտ
Ու ճամփա կընկնեմ
հավետ միայնակ.
Անխոս կըմարի
երեկոն աղոտ,
Կըպառկեմ դաշտում
կանաչ ծառի
տակ։
Կըմոռնամ հեռվի
աղմուկը ահեղ,
Կզգամ համբույրը
ուրիշ օրերի,
Լույս երազների
գիշերը շքեղ
Սրտիս անծանոթ
վայելք կբերի...
Հեռավոր մարղոց
ցավերը կզգամ,
Կարկաչող ջրի
լացը կըլսեմ.
Հողը կըգրկեմ,
ջերմ կըհեկեկամ,
Վառ աստղերի
հետ անուշ
կերազեմ։
Անտուն անցորդից
կըխնդրեմ ես
հաց,
Պայծառ աղբյուրի
ջուրը կըխմեմ,
Լայն երկնքի
տակ հաշտ ու
սրտաբաց
Քնքուշ ծաղկանց
հետ խաղաղ
կըքնեմ...
1907—1908