Դու գնում
ես՝ չգիտեմ
ուր,
Լուռ ու տխուր,
Հեզ գունատվող
աստղի նըման։
Ես գնում եմ
տրտում-մենակ,
Անժամանակ
Ծաղկից ընկած
թերթի նըման։
Դու գնում
ես՝ չգիտեմ
ուր,
Սրտակըտուր
Լացըդ պահած
իմ հայացքից։
Ես գնում եմ
լուռ անտրտում,
Բայց իմ սրտում
Ցավ է անվերջ,
մահո՜ւ կսկիծ...
1904