Անանց
կարոտն է իմ
սիրտը տանջում,
—Արդյոք ո՞ւր
ես դու, արդյոք
ո՞ւր ես դու.
Քո անուշ ձայնն
է հնչում ու
կանչում,
— Բայց դու անհաս
ես, հավիտյան
հեռու...
Ելնում եմ
դարձյալ անվերջ
ճանապարհ,
—Կըժպտա՞ս
արդյոք, լուսեղեն
երազ.
Կրցրե՞ս սրտիս
թախիծը խավար,
Կընետե՞ս անուշ
ցոլքերըդ վրաս...
Թափառում եմ
ու կարոտով
կանչում,
— Արդյոք կգտնե՞մ
աշխարհում
անհուն.—
Բոլոր խոսքերում
քո ձայնն է
հնչում,
— Բայց անհայտ
ես դու, դու
չունես անուն...
1908