Մոռանա՜լ,
մոռանա՜լ ամեն
ինչ,
Ամենին մոռանալ.
Չըսիրել, չըխորհել,
չափս՛ոսալ
—
Հեռանա՜լ...
Այս տանջող,
այս ճնշող
ցավի մեջ,
Գիշերում այս
անշող
Արդյոք կա՞
իրիկվա մոռացման,
Մոռացման ոսկե
շող...
Մի վայրկյան
ամենից հեռանալ,
Ամենին մոռանալ.—
Խավարում,
ցավերում քարանալ
Մեն-միայն...
Մոռանալ, մոռանալ
ամեն ինչ,
Ամենին մոռանա՜լ...
Չըսիրել, չըտենչալ,
չըկանչել,
Հեռանալ...
1908