Ցերեկը
լռեց... Երկինքը
վառեց ոսկե
բուրվառներ,
Լույսերը քնքուշ
գրկեցին անուշ
երկինք, ծով
ու հող.
— Ա՜խ, եթե մեկը
իմ հոգին այդ
մեղմ լույսերին
խառներ
Եվ փայփայեր
իմ հոգնատանջ
սրտի թախիծը
մաշող...
Լքված իմ հոգին
տանջում է
կրկին տանջանքը
մռայլ,
Եվ անուն չունի
տանջանքը սրտիս,
տենչանքը գաղտնի.
— Ա՜խ, եթե մեկը
իմ սրտին նետեր
նոր հույսերի
փայլ,
Մեղմաբար ասեր,
քնքուշ համոզեր,
որ նա կըգտնի...
[1908]