Երբ վարդ
ամպերի հրդեհն
է դողում,
Իրիկնաժամին
նստում եմ
մենակ
Կանաչ առվի
մոտ, ուռիների
տակ,
Ու հոգնած
սիրտըս էլ
չի դժգոհում։
Անցած օրերի
հուշերն եմ
թերթում
Եվ խաղաղ սրտով,
անխռռվ-մենակ,
Քնքուշ երգերից
հյուսում եմ
մանյակ,
Որ պճնեմ սիրով
պատկերըդ տրտում։
Եվ իմ մութ
կյանքի սևերում
դժկամ՝
Ես գիտեմ, պիտի
ժպտաս, լուսավոր,
Պիտի ողջունես
ուղիս հեռավոր.
— Սրբազա՜ն
երազ, կարոտալի՜
ժամ...
[1908]