Հեռու երկրի
լուսե հովտում
Օրերն ուրիշ
երգ են հյուսում.
Կյանքից հոգնած
սիրտըս տրտում
Այն երկիրն
է միշտ երազում...
Խաղաղությունն
այն հեռանիստ,
Ուր մի ուրիշ
արևի փայլ
Ծավալում է
անանց հանգիստ
Եվ խնդություն
մի անայլայլ,
Մի խնդություն
մաքուր և խոր,
Ե՛վ անեզերք
և՛ անվախճան,
Ուր քո սիրտը
որբ ու մոլոր
Գրկում է մի
ոսկե շրջան...
[1908]