Անուշ անուրջով
պաճուճիր հոգիս,
Նստիր մահճիս
մոտ ու տխուր
երգիր,
Մոր պես քնքշաբար
մոտեցիր դեմքիս,
Խաղաղ փայփայիր
սիրտս տարագիր։
Լայն դաշտերի
մեջ դանդաղ
մշուշում,
Լքված լռության
ծածկոցն է
իջել.
Իմ սիրտը հավետ
կարոտն է մաշում,
Իմ տխուր հոգում
երգերն են
ննջել։
Երգի՛ր ինձ
համար, երգի՛ր
ինձ համար,
Ինձ հեքիաթ
ասա, անրջանք
բեր ինձ,
Ցրիր քո երգով
մռայլ ու համառ
Աշնան գիշերը
իմ լքված սրտից։
[1908]