ԱՆՑԱՎ ԳՆԱՑ Տ. Ս.–ի ն

Անցավ գնաց ու կսպասեմ իր դարձին,
Ինչպես մոմ մը' հովին դեմը դողալով. Անցորդները պատրանքով զիս խոցեցին
Եվ ինչպես մոմ, որուն վրա փչեր հով,
Ես կհալիմ' սպասելով իր դարձին։
Ու կխորհիմ. “Ինչպես երկա՛ր, ձանձրացող Թարթիչներու տակ աչքերով'առանձին
Կերթա, քայլվածքն գետնի փոշին հմայող։
Արքա'ն անուշ պիտի ըլլար իր քովեն
Քալել, հուշիկ, ճամփու մը մեջ ծաղկաշեն, Շնչելով լո՛ւռ վարդերուն սիրտն անձնվեր.
Մինչ կպատե խավարին ցանցն ալ զմեզ։
Ի'նչ երջանիկ պիտի ըլլար, գողի պես,
Ատեն-ատեն նայիլ սիրով ուսն ի վեր...”։