Մի այրի կին ուներ տասը այծ տասը այծ և մի որդի։ Ամեն որդին այծերը տանում էր արոտ, և սայրն ամեն օր մի շերեփ ջուր էր լցնում կաթի մեջ ու փող էր տալիս հարևաններին։ Եվ որդին մոր՛ն ասաց, թե ինչո՞ւ ես այդպես ջուր լցնում կաթի մեջ ու փոխ տալիս հարևաններին։ Մայրն ասաց.
— Որդի՛, մեր կաթը քիչ է, նրա համար եմ անում, որ մեր կաթը մի քիչ ավելի լինի, որ ձմեռը մեզ թացան լինի։
Իսկ մի օր, երբ որդին այծերն արոտ էր տարել, երկնքում ծնվեց մի փոքր ամպ, անձրև եկավ, հեղեղ եղավ և այծերը սրբեց լցրեց գետը։ Որդին տուն եկավ արևով ու դատարկ, ձեռքին միայն փայտը։
— Որդի՛, ո՞ւր են այծերը, և ինչո՞ւ դու այսօր արևով եկար։
Որդին ասաց.
— Մայրի՛կ, այն մի շերեփ ջուրը, որ խառնում էիր կաթին ու փոխ տալիս հարևաններին, հավաքվեց, հեղեղ դարձավ ու եկավ մեր այծերը տարավ, լցրեց գետը։