Երեկոյան լապտերները
Սուզվել են ջրի տակ,
Տարվե՝լ է նրանց տերը
Թղթախաղի ժամանակ:,
Էլ ուրիշ կերպ չես ասի,
Լապտերները տարվե՛լ են,
Երբ կազինոն կփակվի՝
Իսկ քո փողերն այնտե՝ղ են:
Ու դու կանգնած գետափին,
Հոսող ջրում լույսերը,
Մտածում ես այդ մասին,
Տարվել են լապտերները:
Տարավ գետը լույսերը,
Բայց շողում են ջրերը,
Իսկ իմ վերջին փողերը,
Տարան խորամանկները: