Թաղտաբիթիները

Քամակն ի վեր, դեպի գոտի 
Հելան երկու թաղտաբիթի, 
Մեկը կուշտ էր, մեկը սոված, 
Մեկը անկիրթ, մեկը՝ կրթլված, 
Կրթվածն ասաց անկիրթին. 
- Լսե՞լ ես դու իմ մասին, 
Գիտես, որ իմ նախնիները, 
Ջայլամներն են ու սագերը, 
Անկիրթն ասաց. –Այ քեզի բան, 
Բա էդ սագերը ու՞ր թռան, 
Ինչպես թաղտաբիթի դարձան, 
Վկա միկրոտեխնոլոգիան, 
Ի՞նչ է, չափս դուրդ չեկավ, 
-Ոչ, բանը չափի մեջ չի բնավ, 
Օրինակ իմ նախնիները, 
Փղերն են ու ընձուխտները, 
- Հա, բանը չափերը կարևոր չեն, 
Կարևորը օրգաններն են, 
Թե քո նախնին փիղն է եղել, 
Բա կնճիթդ ի՞նչ ես արել, 
- Ի՞նչ ես ուզում ասած լինես, 
Ինքդ ջայլամի նմա՞ն ես, 
- Բա ոնց, մի՞թե չես նկատում, 
-Ու ջայլամի կիրթ զավակը 
Գլուխը խոթեց քամակը, 
Հետո ասեց.- Տեսա՞ր ընձո՛ւխտ, 
-Իսկ ընձուղտը թաթերը ջուխտ 
Կպրշկել էր չաղ քամակից 
Ու չէր տարբերվում ջայլամից 
Ու որպես կիրթ ու մեծ թռչուն 
Շորի ծալքում դրել էր բուն 
Տեղը տաք էր ու շատ հարմար, 
Չորս բոլորը ամեն ինչ կար, 
Եվ գիտական տեսակետից, 
Միկրոտեխնոլոգիայի կողմից, 
Դա դեռ բնավ ամեն ինչ չէ՛: