ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Ոստանիկ
(1898-1953)

Ոստանիկը ( Ոստանիկ Հովհաննիսյան) ծնվել է 1896 թվականին Ոզմում ( Վան), ծնողների գյուղից քաղաք տեղափոխվելու ժամանակ, Անգղ գետի եզերքին: Մանկությունը ինչպես և ամբողջ կյանքը անցել է թափառումների մէջ: Նախնական կրթությունը ստանում է Վանի Նորաշեն դպրոցում: Մի որոշ ժամանակ կաթոլիկների մոտ, ապա Ախթամար ու կրկին Վան: Արամյան միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո մեկնում է Էջմիածին և այնտեղից էլ Երևան, թեմական դպրոցի ավարտական քննություն ներկայացնելու համար:

Վրա է հասնում առաջին համաշխարհային պատերազմը: Ոստանիկը կամավորական բանակի հետ անցնում է Վան, այդտեղից էլ Թիֆլիս, ուր գրավում է “ Զինվոր” թերթի  խմբագրի օգնականի պաշտոնը: Հայաստանի հանրապետության շրջանին ու դրանից հետո ուսուցչությամբ է զբաղվում Երևանում և Ղարաբաղում (Իրան): 1923 թվականին մեկնում է արտասահման և շուրջ տասը տարի Փարիզում մնալուց հետո, կրկին վերադառնում է Թեհրան և որպես ուսուցիչ պաշտունավարում է տեղի Դավթյան դպրոցում:

Սկսել է գրել պատանի տարիքից: Իր առաջին բանաստեղծութիւնները լույս են տեսել Երևանում “Հեկեկանքներ” վերնագրով գրքույկում: Հետզհետէ հրատարակել է՝ “Զիվլֆի երգեր”, “Ներաշխարհ” և այլն:

Ունի անտիպ գործեր արձակ և չափածո, ինչպես նաև մանկական բանաստեղծություններ:

Վախճանվել է 1953-ին Թեհրանում: