ԵՐԵՎԱՆ

Զարթնում է Երևանը գարնան անուշ շնչով,
Զարթնում է և իմ սիրտը սիրո հուշի կանչով
Մեր պարտեզի վարդն առաջին ահա քաղել բերել եմ քեզ,
Բայց ինչպե՞ս, ասա ինչպես
Վարդը քաղեմ քո այտերից:
Վառվում է Երևանը ամռան կիզիչ հրով,
Վառվում է և իմ սիրտը անհագ սիրո տենչով...
Մեր պարտեզի ծիրաններից ահա քաղել բերել եմ քեզ,
Բայց ինչպե՞ս, ասա ինչպես, համբույր քաղեմ քո շրթներից:
Շոգում է Երևանը աշնան հազար գույնով,
Շոգում է և իմ սիրտը հասնուն սիրո հույզով,
Երեկոյան հովն անուշիկ թավշյա դեղձի բույրն է բերում,
Ոսկեգույն այգիներում քեզ հետ քայլում եմ երջանիկ:
Մրսում է Երևանը ձմռան սառը շնչից,
Մրսում է և իմ սիրտը լքվաց սիրո ցավից,
Առանց արցունք սեր չի լինի,
Առանց փուշ վարդ չի հանդիպում
Ցրտաշունչ այգիներում
Մենակ քայլում եմ վշտալի:
Զարթնում է Երևանը էլի գարնան շնչով,
Զարթնում է մարդիկ նոր արևի կանչով
Երբ իմ չքնաղ Երևանի գարունքն է վառ այգիներում,
Ախ՜, ինչպես, ասա ինչպես մեր սրտերում սեր չթարգի: