ԽՈՍՔԵՐ

Ծեր գնչուհին բախտս կարդաց,
Իմ հայացքի մեջ մոխրացած,
Նա կիսաձայն ինձ շշնջաց,
Որ ես ճամփորդ եմ ուշացած,
Որ իմ գնացքը արդեն մենկնել է,
Ես ուշացել եմ նրանից,
Ով, որ իմ սիրտը գողացել եր
Արդեն հեռու է ինձանից,
Որ ընկերներս հեռացել են, սիրելիներս ել չկան,
Նույնիսկ մոտիկ բարեկամներս հոգեահացիս հազիվ թե գան...
Եվ ես հանում եմ իմ երգերը մանկության մութ ձեղնահարկից,
Որտեղ իրերն ու նրանց տերը թաքնվաց են մեծերից,
Իսկ մանկությունը մի թռչուն է թելով կապված մեր ստրերից,
Թելը պոկվում է նա թռչում է, հեռանում է մեզանից...
Իսկ մենք խաղում ենք մեր դերերը,
Իսկ ես հոգնել եմ այդ խաղից,
ՄԵնք թաքցնում ենք մեր մտքերը,
Մենք թաքնվում ենք իրարից...
“Ես քեզ սիրում եմ”, էս խոսքերը վեր են խաղի կանոններից,
Ես ձեզ թողնում եմ իմ այս դերը ու հեռանում եմ ձեզանից,
“Ես քեզ սիրում եմ”, էս խոսքերը վեր են խաղի կանոններից,
Ես շպռտում եմ ձեզ իմ դերը ու հեռանում եմ ձեզանից:
Ես թռցնում եմ իմ երգերը իմ մանկության կտուրներից,
Կողքիս բոլոր իմ ընկերներն են, բոլոր տղերքը մեր թաղից,
Երգերիս բուն աղավնատունը ես դատարկում եմ երգերից,
Ազատուտյունն է նրանց տունը թելով կապվաց մեր սրտերից:
Երգերիս բուն աղավնատունը ես ազատում եմ,
Ազատությունն է նրանց տունը թելով կապվաց մեր սրտերից:
Քո իսկական սիրահարները քեզ լքեցին իմ Երևան
Անտեր ու դուրս մուրացկաններ@ դարձան քեզ տեր ու տիրական...
“Ես քեզ սիրում եմ ”, էս խոսքերը ասում եմ քեզ իմ Երևան,
Արժեր հասնել աշխարհի ծերը, որ էս բառերը հասկանամ...
“Ես քեզ սիրում եմ ”, էս խոսքերը ասում եմ քեզ իմ Երևան,
Արժեր հասնել աշխարհի ծերը, որ էս բառերը հասկանամ...