ՀԵՅ ՋԱՆ ԵՐևԱՆ (1)

Բոլորիդ կանչում եմ, եկեք Երևան,
Ջուրը անուշիկ է, օդը աննման,
Օտար ափերից դարձիր Հայոց քարավան,
Պանդուխտ եղբայրներ, եկեք Հայաստան:
Հե՜'յ, ջան Երևան, իմ քաղաք սիրուն,
Հեյ ջան, հեյ ջան, ծաղկիր Երևան:
Նոր կյանքը ծաղկել է գարնան դաշտերում,
Սևանի ջրերը հույսեր են բերում,
Շենքերի թևերը հասան Մասիս սար,
Աղջիկների սերը սարին հավասար:
Հե՜'յ, ջան Երևան, իմ լավ օթևան,
Հեյ ջան, հեյ ջան, ծաղկիր Երևան:
Երևան ի՞նչ ցանկամ ես քեզ,
Կրեմլի աստղերի տակ հավիտյան ծաղկես,
Իսկ Ձեզ երևանցիք, ձեզել ինչ ասե՞մ,
Բոլորիդ պատրաստ եմ սրտանց համբուրել: