ՎԱՐԴԱԳՈՒՅՆ ՔԱՂԱՔ

Քեզ Երևան երազներս կապույտ,
Քեզ իմ հույսի կամուրջեները
Քեզ արեգակը այրող փայփայող
Եվ կարոտ իմ հեղղները,
Հավիտյան խելապտույտ կյանքում
Զավակներ ենք կամ որբեր
Թե անցորդ ենք հեռավոր հեռվում
Անտարբեր հույսեր...
Իմ վադագույն քաղաք, հեռացելմ եմ ծերացել
Մանկության իմ փողոցները մշուշում կորցրել,
Իմ վարդագույն հրաշք հեռացել եմ ծերացել
Մենության արձագանքները երգերում թաքցրել:
Իմ Երևան առասպելք հարազատ,
Քոնն են սրտիս խոստումները,
Քոնն է անցյալս այրող ապագան ,
Ճիշտ ընտրության խարույկները,
Կամակոր են երազներն իջնող
Ժամանակը` խենթ արքա
Հիշատակը` հուշարձան հոգու
Մեղադրող վկա...
Իմ վադագույն քաղաք, հեռացել եմ ծերացել,
Հուր հոգուս խրախճանքները առանց քեզ կորցրել
Իմ վարդագույն հեքիաթ հեռացել եմ ծերացել,
Հետդարձի քարավանները հետ արցունքներ դարձել: