ԵՐԵՎԱՆ, ԵՐԵՎԱՆ...

Լույսերի մեջ շողում ես դու,
Հայոց կապույտ երկնի ներքո,
Եվ ես ունեմ մի մեծ երազ,
Որ մնա ջինջ երկինքը քո.....
Երևա՜ն, Երևա՜ն ,
Իմ միակ Օթևան,
Ես կանցնեմ կգնամ,
Դու ապրիր հավիտյան....
Շատ հույսեր եմ քեզ հետ կապում
Եվ ժպիտով խորհում անվերջ,
Արդյոք եսեմ քո մեջ ապրում,
Թե հենց դու ես ապրում իմ մեջ:
Երևա՜ն, Երևա՜ն ,
Իմ միակ Օթևան,
Ես կանցնեմ կգնամ,
Դու ապրիր հավիտյան....