Հոպոպ

Հոպո՛պ, հոպո՛պ իմ բարի,
Թռի գնա մեր սարից:
Տե՛ս, քանի՜ աչք է նայում
Չնաշխարհիկ քո սանրին.
Սանր են ուզում
Փրչոտ կատուն,
Կով մյրիկը՝
Խանում-խաթուն,
Պահակ շունը՝
Մեր հին բակի,
Գորշ մկնիկը՝
Ներքնահարկի,
Սարից իջած
Խոյը խուճուճ,
Մի ողջ բակի
Մեծ ու պուճուր:
Խոզն առանձին,
Այծն առանձին,
Գոմեշը սև,
Բեռնակիր ձին...
Դե շու՜տ, հոպոպ իմ բարի.
Թռի՛ գնա մեր սարից,
Որ ոչ ոք հույս չունենա
Տիրանալու քո սանրին: