Փնթփնթանը

Անտառի մեգ՝
Իր հին տանը,
Ապրում էր Ծեր
Փնթփնթանը:
Փնթփնթում էր
ՔՈՒՆ ՄՏՆԵԼԻՍ,
ԱՐԹՆԱՆԱԼԻՍ՝
ՓՆԹՓՆԹՈՒՄ ԷՐ:
Տանձ էր ընկնում՝
Փնթփնթում էր
Ջուր խմելիս՝
Ձորն իջնելիս,
Փնթփնթում էր...
Չեր հասկանում
Խեղճ անտառը,
Ի՞նչն է սխալ,
ԿԱմ ի՞նչը՝ ճիշտ...
ՈՒ թվում էր,
Թե արջը ծեր
Դժգոհում է
Ամեն ինչից: