Նապո-Նազար

Նապո՛, Նապո՛, նապաստակ,
Սիրտը՝ վախկոտ,
Աչքը՝ ծակ:
Նապոն ի՞նչ է փափագում:
- Գ ա զ ա ՜ ր...
Քիթը մեծ ու բեղավոր
Կար մի վախկոտ թագավոր:
Անունն ի՞նչ էր,
Ո՞վ կասի:
- Ն ա զ ա ՜ ր...
Նապո-Նազար,
Նազար-Նապո,
Մերթ՝ չամիչ,
Մերթ գազար լափող,
Որտե՞ղ է նա ապրում:
- Մեր մեջ:
- Որ ի՞նչ անի:
Որ ինչ անի՜...
Որ Նապոյին խեղճ ու վախկոտ,
Որ Նազարին ահց փախչող
Ծիցաղելի դարձնի անչապ
ՈՒ բոլորիս միջից հանի...