Աշիկն ունի երկու տոտիկ,
Երկու տոտիկ, երկու թաթիկ,
Երկու թաթիկ, երկու աչիկ,
Երկու աչիկ, երկու ծամիկ,
Որ ի՞նչ անի...
-Երկու աչիկ,
Որ հմայվի ողջ աշխարհով:
Երկու թաթիկ,
Որ մայրիկին օգնի սիրով:
Երկու տոտիկ,
Որ վազվզի ուր կամենա:
- Երկու ծամիկ,
Որ քաշքշի խելառ քամին,
Հրճվի մեզ պես ու հիանա: