Դալար թաթիկ

Դալար թաթիկ, դալարիր,
Երբեք էլ մի ալարիր,
Թե գործ է պետք՝ գործ արա,
Պարե՞լ է պետք՝ պար արի,
Թե հոգնել ես՝ գնա տուն,
Գնա տուն ու մտիր քուն,
Այդպես էլ են մեծանում
Քո անուշիկ տարիքում...