Հիվանդ քամին

-ՈՒ-ու-ու՜...
Ցավում է ականջը քամու:
-ՈՒ-ու-ու՜...
Խեղճ քամու քունը չի տանում:
-ՈՒ-ու-ու՜...
Ելնում է քամին անձավից:
-ՈՒ-ու-ու՜...
Պախչում է ականջի ցավից:
Գտնում է գայլին,
Խնդրում է,որ նա
Իր հետ վազվզի
ԵՎ իր հետ ոռնա...
Բայց գայլն էլ պիտի գայլուտյուն անի,
Նրան ի՜նչ ականջ,
Ի՜նչ ցավ ու քամի...
-ՈՒ-ու-ու՜...
Ցավում է ականջը քամու:
-ՈՒ-ու-ու՜...
Խեղճ քամու քունը չի տանում...