Երբ ամուսնացավ
Կիկո խորհեցավ
Սենյակին մեջը
որքան մժեղ
կա
Կեսն իրեն
երբ գա
Կեսն ալ իր
կնոջ կերթա
- կկիսվի -
Բայց մժեղները
- աշուն էր - շատցան
Ու հիմա նորեն
Մժեղը նույնքան
Կին մ'ալ ավելի