Քալելե
առաջ
Ութսուննոցը
Քայլ մը – քայլ
մըն ալ սկսավ
համրել
Մեկեն – մինչև
ութսուն
Երբ սեղան
նստավ
Առաջին պատառը
ուտելե առաջ
Համրեց մինչև
ութսուն
Գինիի բաժակեն
Ումպ մը ումպ
մըն ալ խմեց
– հետո համրեց
Ութսուն – նորեն
ութսուն
Երկար խորհեցավ
Սիրաբանիլ
փորձելե առաջ
Հիշեց օրերը
երբ կը համրեր
հազիվ
Մինչև քառասուն
Նորեն ալ դժգոհ
չէր կյանքեն
Ութսուննոցը
Պատրաստ էր
համրելու
Մինչև իննսուն