Չորս տղեկ
էինք
Հարվարդը Էդվարդը
Գաբոն և ես
Երեկոյան
Թերմինյուս
կ’ելլեինք
վերջալույսը
դիտելու
Ու հոն – վերջալույսի
կարմիր լույսերուն
տակ
-- մինչև որ արևը
մայր մտներ
--
Հաշվեկշիռը
կ’ընեինք
Թե ով հաղթեց
– ով պարտվեցավ
–
օրվան խաղերուն
մեջ
Հետո կը տարվեինք
խորհիլ
Թե ով պիտի
հաղթե – ով պիտի
պարտվի
ապագայի օրերուն
մեջ
Ըստ մեզի – բոլորս
ալ հաղթական
պիտի ըլլայինք
ու ինքնավստահ
– զիրար կը շնորհավորեինք
պատերազմ շահած
զորավարներուն
պես
Հիմա – տարիներ
վերջ –
Հարվարդը չկա
-- Էդվարդը չկա
– Գաբո՞ն –
Գաբոն ալ չկա
–
Մնացի ես միայն
Իմ վերջալույսիս
հետ գլուխ
գլխի