ՍԱՐԵՐԻ ՎՐՈՎ ԳՆԱՑ

Սարերի վրով գնաց,
Յա՜ր, յա՜ր.
Արոտով, արոտով,
Յարիս կարոտով.
Իմ յարը խռով գնաց,
Յա՜ր, յա՜ր.
Մնացիր, մնացիր,
Զինվոր գնացիր:
Ոչ լոր ելավ, ոչ կաքավ,
Յա՜ր, յա՜ր.
Արոտով, արոտով,
Յարիս կարոտով.
Ձեռնես թռնելով գնաց,
Յա՜ր, յա՜ր.
Մնացիր, մնացիր,
Զինվոր գնացիր:

Ծաղիկ էր հոտով-մոտով,
Եկավ անցավ իմ մոտով,
Աչքս տեսավ՝ սիրեցի,
ՈՒ մնացի կարոտով:
Շեկ յարիս դրի ճամփան,
Ապսո՜ս, չասի իրան բան.
ճամփին օգնական չունի,
Սուրբ Կարապետ՝ պահապան: