Այն բառերը որոնք դրւում են անունների փոխարէն, որպէսզի անունը չկրկնւի. կոչւում են դերանուն օրինակ՝ Աշակերտը սովորում է դասը, նա աշխատանքը, դեռ չի վերջացրել: Նա դերանուն է, որ գրռած է աշակերտի փոխարէն:
Հետևեալ նախադասութիւնների մէջ, ուր որ հնարաւոր է, գոյական անուն-ների փոխարէն դնել դերանուն և արտագրել:
Տիգրանը գնաց պարտէզ. Տիգրանը անձրևից թրջւեց: Եզն ու կովը ընտանի կենդանիներ են. եզն ու կովը մարդու շատ օգուտ են տալիս: Հայրս, մայրս և ես գնացինք զբօսնելու. հայրս մայրս ու ես շատ ուշ վերադարձանք:
Խօսողն իր անւան տեղ դնում է ես, որ կոչւում է առաջին դէմքի դերանուն, որի յոգնակին է մենք: Խօոակիցը երկրորդ դէմքն է, որի անւան տեղ գրւում է դու, յոգնակին՝ դուք: Իսկ այն անձը, որը ո´չ խօսողն է և ոչ իր խօսակիցը կոչւում է երրորդ դէմք, որի անւան տեղ դրւում է նա, յոգնակին՝ նրանք:
Հետևեալ բառերը դերանուններ են՝ եզակի՝ սա, դա, նա, ինքը, այս, այդ, այն, յոգնակի՝ սրանք, դրանք, նրանք, իրենք:
Նայելով դերանունների նշանակութեան՝ այլ և այլ տեսակի են բաժանւում:
Հարցական դերանուններն ունենում են հարցական նշան (՞):
Դերանունների վերջում ա, ո ձայնաւորներից յետոյ անձայն յ չի գրւում՝ սա, դա, նա, սրա, դրա, նրա, քս, սոքա, դոքա, նոքա, սոգա, դոգա, նոգա:
Ինչպէս անունները դերանուններն էլ հոլովւում են:
Ե զ ա կ ի
Ուղ. |
ես, ինքս |
դու, ինքդ |
նա, ինքը |
|
Սեռ. |
իմ |
քո |
նրա |
|
Տր. |
ինձ |
քեզ |
նրան, իրեն |
|
Հայց. |
ինձ |
քեզ |
նրան, իրեն |
|
Բաց. |
ինձնից, իձանից |
քեզնից, քեզանից |
նրանից, իրենից |
|
Գործ. |
ինձնով, ինձանով |
քեզնով, քեզանով |
նրանվ, իրենով |
|
Ներգ. |
ինձնում, ինձանում |
քեզնում, քեզանում |
նրանում, իրենում |
Յ ո գ ն ա կ ի
Ուղ. |
մենք, ինքներս |
դուք, ինքներդ |
նրանք, իրենք |
Սեռ. |
մեր |
ձեր |
նրանց, երենց |
Տր. |
մեզ |
ձեզ |
նրանց, իրենց |
Հայց. |
մեզ |
ձեզ |
նրանց, իրենց |
Բաց. |
մեզնից, մեզանից |
ձեզնից, ձեզանից |
նրանցից, իրենցից |
Գործ. |
մեզնով, մեզանով |
ձեզնով, ձեզանով |
նրանցով, իրենցով |
Ներգ. |
մեզնում, մեզանում |
ձեզնում, ձեզանում |
նրանցում, իրենցում |
Կազմել նախադասութիւններ գործածելով վերոյիշեալ դերանունները:
Եզակի
Անձ |
Իր |
||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Յոգնակի
Անձ |
Իր |
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Հոլով |
Յոգնակի |
||||||||||||||||||||||||||||
|
Կազմել նախադասութիւններ, որոնց մէջ լինեն անձնաւորութիւն և առար-կայ ցոյց գւող դերանուններ:
Ո՞վ |
Ի՞նչ |
Ո՞ւր |
Քանի |
Որտեղ |
Ե զ ա կ ի
Ուղ. |
ո՞վ |
ի՞նչ (ը) |
ո՞րը |
քանի՞սը |
որտե՞ղ(ը) |
|
Սեռ. |
ո՞ւմ |
ինչի՞ |
որի՞ |
քանիսի՞ |
որտեղի՞ |
|
Տր. |
ո՞ւմ |
ինչի՞(ն) |
որի՞ն |
քանիսի՞(ն) |
որտեղի՞(ն) |
|
Հայց. |
ո՞ւմ |
ի՞նչ (ը) |
ո՞րը, որի՞ն |
քանի՞սը(ի՞ն) |
որտե՞ղ(ը) |
|
Բաց. |
ո՞ւմից, ո՞ւմնից |
ինչի՞ց |
որի՞ց |
քանիսի՞ց |
որտեղի՞ց |
|
Գործ. |
ո՞ւմով, ո՞ւմնով |
ինչո՞վ |
որ՞ով |
քանիսո՞վ |
որտեղո՞վ |
|
Ներգ. |
- |
ինչո՞ւմ |
որո՞ւմ |
քանիսո՞ւմ |
որտեղո՞ւմ |
Ո՞վ |
Ի՞նչ |
Ո՞ւր |
Քանի |
Որտեղ |
||
Յ ո գ ն ա կ ի |
||||||
Ուղ. |
ո՞վքեր |
ինչե՞ր(ը) |
որո՞նք |
քանիսնե՞րը |
Չ |
|
Սեռ. |
- |
իչների՞ |
որո՞նց |
քանիսների՞ |
Ո |
|
Տր. |
- |
ինչերի՞(ն) |
որո՞նց |
քանիսների՞ն |
Ւ |
|
Հայց. |
- |
ինչե՞ր(ը) |
որո՞նք, որո՞նց |
քանիսնե՞րը(ի՞ն) |
Ն |
|
Բաց. |
- |
ինչերի՞ց |
որոնցի՞ց |
քանիսների՞ց |
Ի |
|
Գործ. |
- |
ինչերո՞վ |
որոնցո՞վ |
քանիսներո՞վ |
||
Ներգ. |
-- |
ինչերո՞ւմ |
որոնցո՞ւմ |
- |
Կազմել նախադասութիւններ, որոնց մէջ լինեն անձնաւորութիւն և առար-կայ ցոյց գւող դերանուններ: