Ու վառվո՜ւմ
է օրերում
սիրտս, որպես
ողջակեզ.
Ջե՜րմ հողմերում
ու հրում քե՜զ
եմ տեսնում
հիմա ես:
Փռել ես հուրդ
ոսկի, վառել
ես կյանքը
մթար,
Վառել ես սիրտս՝
խոսքի կարկաչներով
արեւառ:
Բա՜ց ես թողել
հողմային քո
նժույգները
կարմիր,
Որ հրդեհեն
կյանքը հին
ու քաղաքները
մարմար:
Ու թռչում
են սրընթաց
քո նժույգները
հիմա -
Քա՛ղցր է աշխարհը
սրտիս, քաղցր
է կյանքը, որպես
մահ...