Կարմիր
նժույգները
թռչում են
սրընթաց,
Կարմիր նժույգները՝
բաշերը փրփուր,
Վառվում, բոցկլտում
են պայտերը
նրանց,
Պայտերը սփռում
են բոցկլտուք
ու հուր:
Վառվե՜լ է
երկիրը կարմիր
կրակով.
Կարմիր նժույգները
վառե՜լ են
երկիրը,-
Թռչում են
- հողմի՛ պես
- անընդհատ
շարքով,
Ամեն տեղ - երա՛շտ
է, տագնա՛պ
է, գրգի՛ռ է:
Դոփում են
պայտերը, կայծկլտում
են վա՜ռ,
Կայծերը նետի՛
պես ճեղքում
ե՛ն գալիքը.
Հողմի մեջ
փլչում են
շենքերը մարմար.
Ամեն տեղ հրդեհ
է, ու հուրը
- բարիք է:
Թռչո՜ւմ են,
թռչո՜ւմ են
անվերջ, սրընթաց
Կարմիր նժույգները,
բաշերը - փրփուր,
Վառվում, հրդեհվում
են հետքերը
նրանց -
Կարմիր նժույգները
հրդեհ են ու
հուր...