Ինչպես
երկիրս անսփոփ,
ինչպես երկիրս
բախտազուրկ,
Ինչպես երկիրս
ավերակ ու
արնաներկ -
Մխում է սիրտս
հիմա որբ, մխում
է սիրտս բախտազուրկ,
Մխում է սիրտս՝
ավերակ ու
արնաներկ...
Եվ այս երգերը
իմ կարմիր,
ախ, այս երգերը
իմ կարմիր,
Որ երգում
է անսփոփ սիրտս
կրակուն -
Ինչպե՞ս պիտի
արդյոք հնչեն,
ախ, այս երգերը
իմ կարմիր
-
Իմ ավերակ,
իմ ո՜րբ երկրում...
Ինչպես երկիրս
անսփոփ, ինչպես
երկիրս ավերակ
-
Այնպես էլ
սիրտս - անսփոփ,
այնպես էլ
սիրտս - անուրախ,
Վե՜րք է դառնում
սրտիս խորքում
օրերի փա՛յլը
այս հրակ -
Ախ, սի՜րտս
իմ՝ բո՜րբ
ու անսփոփ,-
երկի՜ր իմ՝
ո՜րբ ու անուրախ...
1919-1920