Ձյունապատ
լեռներ ու
կապույտ լճեր:
Երկինքներ,
որպես երազներ
հոգու:
Երկինքներ,
որպես մանկական
աչեր:
Մենակ էի ես:
Ինձ հետ էիր
դու:
Երբ լսում
էի մրմունջը
լճի
Ու նայում
էի թափանցիկ
հեռուն -
Զարթնում էր
իմ մեջ քո սուրբ
անուրջի
Կորուստը այն
հին, աստղայի՜ն,
անհո՜ւն:
Կանչում էր,
կանչում ձյունոտ
լեռներում
Մեկը կարոտի
իրիկնամուտին:
Իսկ գիշերն
իջնում, ծածկում
էր հեռուն
Խառնելով հոգիս
աստղային մութին
...