Հիշում
եմ դեմքը քո
ծեր, մայր իմ
անուշ ու անգին,
Լույս խորշոմներ
ու գծեր, մայր
իմ անուշ ու
անգին:
Ահա նստած
ես տան դեմ,
ու կանաչած
թթենին
Դեմքիդ ստվեր
է գցել, մայր
իմ անուշ ու
անգին:
Նստել ես լուռ
ու տխուր, հին
օրերն ես հիշում
այն,
Որ եկել են
ու անցել, մայր
իմ անուշ ու
անգին:
Եվ հիշում
ես քո որդուն,
որ հեռացել
է վաղուց,-
Ո՞ւր է արդյոք
հեռացել, մայր
իմ անուշ ու
անգին:
Ո՞ւր է արդյոք
հիմա նա, ո՞ղջ
է արդյոք, թե
մեռած,
Եվ ի՞նչ դռներ
է ծեծել, մայր
իմ անուշ ու
անգին:
Եվ երբ հոգնած
է եղել, - երբ
խաբվել է սիրուց
-
Ո՞ւմ գրկում
է հեծեծել,
մայր իմ անուշ
ու անգին:
Մտորում ես
դու տխուր,
- օրրում է թթենին
Տխրությունը
քո անծիր, մայր
իմ անուշ ու
անգին:
Եվ արցունքներ
դառնաղի ահա
ընկնում են
մեկ-մեկ
Քո ձեռքերի
վրա ծեր, մա՜յր
իմ անուշ ու
անգին...
1920