Դու իմ
գարնան առավոտ-
ինչպե՞ս կանչեմ
քեզ հիմա.
Դու հարազա՜տ,
սրտիս մոտ
- ինչպե՞ս կանչեմ
քեզ հիմա:
Եվ դու, ոսկի
իմ ամառ, հրանման,
հրավառ,
Ամռան կեսօր
դու իմ տոթ
- ինչպե՞ս կանչեմ
քեզ հիմա:
Եվ դու, ոսկի
իմ աշուն, աշնան
մրգի պես հասած,
Անուշացած
մրգի հոտ - ինչպե՞ս
կանչեմ քեզ
հիմա:
Դուք բոլորդ
հեռացել, մնացել
եմ հիմա ծեր
Եվ իմ սրտով
արյունոտ -
ինչպե՞ս կանչեմ
ձեզ հիմա:
Ահա սրտին
իմ արդեն մոտեցել
է մի պառավ
Ու բերել է
մահվան բոթ
- ինչպե՞ս կանչեմ
ձեզ հիմա...
1920