Արփիկին

Արփիկին
Ինչքան որ հուր կա իմ սրտում - բոլորը քեզ.
Ինչքան կրակ ու վառ խնդում - բոլորը քեզ.-
Բոլո՜րը տամ ու նվիրեմ, ինձ ո՛չ մի հուր թող չմնա՝
Դո՜ւ չմրսես ձմռան ցրտում,-բոլո՜րը քեզ...
Երեւան, 1921, փետրվար