Բորբ մի
աղջիկ զարկեց
ձեռքով իր
բոց կոնքին
Ու վերեւից
խնդաց զվարթ
ու ոսկեձայն.-
Հազար վարդեր
կրակվեցին
շուրջը, կողքին,
Հազա՜ր խաշխաշ,
ու գարնան
օր, ու ծիածան:
Քաղցր ծփաց
հեշտանք ու
տապ, թույն
ու գրգիռ,
Դաշտերը խաս
ծաղիկներով
ծփծփացին.-
Աշխարհը - ալ,
նարնջագույն,
վառքը - կարմիր,
Ողջը - հրա՜շք
ու խնդությո՜ւն
արեգնածին...